Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են պետության ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր

Безымянный

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր:

“Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում: Իհարկե, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պորցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք և, իհարկե, կուզենայի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին”, — դիմել է Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին:

“Պարոն նախագահ, հիմա մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում, որովհետև խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում: Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են”,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի հախորդագրության՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  ընդգծել է, որ հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են։ Պարզապես պետք է երաշխավորված լինի, որ ժողովրդի կամքը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով, և Հայաստանի ժողովուրդը իմանա, որ ինքը ընտրությունների միջոցով  կարող է փոխել և քաղաքապետին, և գյուղապետին, և խորհրդարանը, այդպիսով նաև վարչապետին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին և առաջիկա ընտրություններին մասնակցելու պատրաստվող  բոլոր  քաղաքական կուսակցություններին։

Դիտումների քանակը: 4435
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին