“Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց Ադրբեջանին վերադարձնելու “օկուպացված տարածքների որոշակի հատվածի”- Ռիչարդ Միլլս

1536129413_snimok

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը, իր առաքելությունը Հայաստանում ավարտելով, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց Ադրբեջանին վերադարձնելու «օկուպացված տարածքների որոշակի հատվածի»:

“Ինչ որ ես լսեցի, մի քիչ անհանգստացնող է, քանի որ թվում է, թե մենք  նահանջի քայլ ենք անում: Երբ ես առաջին անգամ եմ ժամանեցի Հայաստան, պարզվեց, որ հայերի մեծամասնությունը, որոնց հետ ես խոսել եմ, կտրականապես դեմ են եղել օկուպացված տարածքների վերադարձին խաղաղ կարգավորման շրջանակներում: Իմ կառավարությանը հասկացությունը երկար տարիներ այն էր, որ այդ տարածքները նախապես օկուպացված էին, որպեսզի օգտագործվեն «հողը հանուն խաղաղության» բանաձևի շրջանակներում: Եվ ես շատ զարմացա, երբ հայտնաբերեցի, որ այս տարբերակը այլեւս չունի որեւէ աջակցություն”,- ասաց Միլլսը EVN Report-ի հետ հարցազրույցում։

Պետք է նշել, որ Միլլսը, ինչպես նաև նրան նախորդողները բազմիցս դիվանագիտական չեզոքությունից հեռու  հայտարարություններ են արել և կոչեր, որոնք հստակ ցուցադրում էին այլ պետությունների ինքնիշխան գործերի մեջ ներխուժում։

Դիտումների քանակը: 4608
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին