“Պատկերացնում եմ Արցախը՝ որպես Հայաստանի մաս”- Նիկոլ Փաշինյան

5af573df05279_medium

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնական այցով մեկնել էր ՌԴ։  Հանրապետության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, վարչապետը  Մոսկվայում հանդիպել է նաև հայ  գործարարների հետ։

Անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մեզ շատ են հարցնում, թե արդյոք Արցախի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջումների: Ես հարկ եմ համարում ասել, որ առաջինը Ադրբեջանին պետք է հարցնել, թե արդյոք պատրաստ է փոխզիջումների, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի ու Հայաստանի հասցեին, որևէ ձևով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, դա կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով, և մենք դա թույլ չենք տա: Ինչ վերաբերում է մեր ապագա պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս»։

Դիտումների քանակը: 5129
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին