Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասին

Пашинян

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ հանդիպումը և նշել, որ խորհրդակցության նպատակն է քննարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները: Մասնավորապես նա նշեց, որ ժամանակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր: Կարևորելով վերամշակող արդյունաբերության, ընդհանրապես արդյունաբերության դերը, վարչապետը նշեց, որ հասունացել է պահը, որպեսզի կառավարության ուշադրությանն արժանանան այնպիսի ոլորտների զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիական ոլորտի արդյունաբերությունը և ռազմարդյունաբերությունը:

Ինչպես նաև Փաշինյանը նշեց, որ այդ փոփոխություններն իրականացնելով կառավարությունը ակնկալում է կոնկրետ արդյունքներ, որը բացի ՏՏ ոլորտի առաջընթացներից կբերի նաև կրթության բնագավառում լրջագույն փոփոխությունների: Վարչապետի դիտարկմամբ` կրթված, ինտելեկտուալ հանրություն ունենալու համար կատարվող աշխատանքները թերի են, եթե չեն ստեղծվում համապատասխան աշխատատեղեր: «Հասկանալի է, որ այստեղ մենք շղթա պետք է ունենանք, և այդ շղթայի բոլոր օղակներն ունեն իրենց կարևորությունը: Արդյունաբերության, տեխնոլոգիաների զարգացման համար մեզ պետք են կադրեր, բայց այդ կադրերը պետք է իրացվելու և իրենց կրթությունը, տաղանդը և հմտությունն իրացնելու տեղ և հնարավորություն ունենան: Եվ, իհարկե, այս ամեն ինչը մենք նաև դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման մեր տեսլականի մեջ», – իր խոսքում նշել է երկրի վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին շարունակել համատեղ աշխատանքները:

Դիտումների քանակը: 4833
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին