Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հեռանկարները քննարկել են Նիկոլ Փաշինյանը և Հռոմի Սուրբ Աթոռի նվիրակը: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը, այսօր` հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ողջյունելով հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել նրա կողմից կատարվող ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինչպես վկայում է բարձրաստիճան պաշտոնական հանդպումների դինամիկան Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, բացի այդ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև կապերի զարգացումը:

Հանդիպման ժամանակ խոսվել է նաև երկրում տեղի ունեցող բարեփոխումների և գործընթացների մասին: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրնը` շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի անկախացումից առ այսօր Վատիկանի ու Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են արդյունավետ զարգանալ ու Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ օժանդակել Հայաստանին զարգացման և առաջընթացի ճանապարհին:

Դիտումների քանակը: 4497
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին