Գարեջիի վանական համալիրի միջադեպը բողոքի ակցիայի պատճառ հանդիսացավ

18269500

Ադրբեջանի և Վրաստանի միջև վիճահարույց են համարվում մի շարք վանքեր, վանական համալիրներ, որոնցից է օրինակ Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որը գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանին՝ բաժանված լինելով երկու երկրների միջև:

Վանական համալիրի նման բաժանումը կատարվել է խորհրդային տարիներին, և մինչ այժմ Թբիլիսին և Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ սահմանի այս հատվածի վերագծման հարցում: Արդյունքում, Ադրբեջանում փորձում են յուրացնել նաև վրացական հոգևոր մշակութային այս ժառանգությունը:

Այս անգամ էլ նոր միջադեպ՝ ադրբեջանցի սահմանապահներն առանց որևէ թույլտվության սկսել են հանել Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքի եկեղեցիներից մեկի սրբապատկերները, որի մասին ասել է վանական համալիրի տարածքում աշխատող զբոսավարը: Միջադեպի պատճառով տեղացիների կողմից բողոքի ակցիա է ծավալվել: Հղում անելով Վրաստանի իրավապահ մարմիններին` Վրաստանի առաջին ալիքը հայտնում է, որ այժմ իրավիճակն այդ շրջանում հանդարտ է։

haydzayn.com

Դիտումների քանակը: 4303
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին