Սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել “Ազատագրենք Ղարաբաղը” խորագրով հանրահավաք։
“Ղարաբաղի ազատագրման կոմիտե”-ն հանդիսանում է կազմակերպիչը այդհանրահավաքի։ Ցուցարները պահանջում են, որպեսզի “ազատագրվեն” հայերի կողմից “բռնագրավված” Ադրբեջանական տարածքները և, որպեսզի “ազատագրված” Ղարաբաղ վերադառնան “բռնի” տեղահանված ազերիները…
Սակայն հանրահավաքի կազմակերպիչները հուսախաբ եղան՝ մեծաքանակ ամբոխի պոխարեն հանրահավաքին մասնակցելու էին դուրս եկել ընդամենը 1500 հոգի։
Նշենք, որ նախօրեին Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք ունեցել են ոչ պաշտոնական հանդիպում, որի ընթացքում, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում՝ իրենք պայմանավորվեցին պաշտպանության նախարարներին հանձնարարել, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը նվազեցնելու համար, այսինքն՝ սահմանային միջադեպերը կանխելուն ուղված քայլեր։
Թողնել պատասխան