Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները

Nigol-Pashinian-12swer

Սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնական այցով մեկնել էր ԱՄՆ՝ Նյու Յորքում մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ ԱՄՆ-ից վարչապետը մեկնել է Դուշանբե և մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Սեպտեմբերի 28-ին Հայաստան վերադառնալուց հետո, վարչապետը ուղիղ եթերի ընթացքում անդրադառնալով իր այցերին ԱՄՆ և Դուշանբե, նշեց, որ  պաշտոնական հանդիպումները և ելույթները հաղորդագրվել  են և ինքը կպատմի  ոչ պաշտոնական հանդիպումների մասին։ Այդպիսի հանդիպումներից մեկը տեղի ունեցավ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այդ հանդիպման ընթացքում մի քանի կարևոր  կետեր արձանագրվեցին․ “Այդ կետերից առաջինը վերաբերվում էր նրան, որ մենք  պայմանավորվեցինք պաշտպանության նախարարներին հանձնարարել, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը նվազեցնելու համար, այսինքն՝ սահմանային միջադեպերը կանխելուն ուղված քայլեր”։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ ինքը այդ պայմանավորվածության մասին անմիջապես  տեղեկացրել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին և նշեց, որ նախորդ գիշերը վերջին մի քանի ամիսների ընթացքում ամենահանգիստն էր։

“Հաջորդ կետով արձանագրվել է բանակցային պրոցեսսի և մեթոդի նկատմամբ հավատարմությունը, ըստ էությամբ արձանագրվել է, որ բանակցություններով պետք է կարգավորվի  Ղարաբաղի հարցը։ Եվ երրորդ շատ կարևոր կետը հետևյալն է, որ մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել”,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտումների քանակը: 5318
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին