Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ընդունել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությանը

1. Abkhazia

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությանը։

ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և փոխանցել Արցախի Հանրապետության   նախագահ   Բակո   Սահակյանի  շնորհավորական ուղերձը։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև կրթության, գիտության և սպորտի բնագավառներում գործնական ծրագրերի իրականացման շուրջ։

Դիտումների քանակը: 4381
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին