Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի ԱԳՆ հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով․ Տեսանյութ

3

Սեպտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ Մասիս Մայիլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին։

Հանդիպման ընթացքում, ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության  արդյունավետությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, բանակցություններին Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության վերականգնման հեռանկարները, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը:

Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

Դիտումների քանակը: 4678
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին