Ընդդեմ խոչընդոտների դեպի «Արդարություն»: Արցախում նոր կուսակցություն է ստեղծվել

Партия Справедливость Арцах

2018 թվականի սեպտեմբերի 7-ը կմտնի Արցախի քաղաքական կյանքի պատմության մեջ: Այս, կարելի է արդեն ասել, պատմական օրը ստեղծվեց Արցախի «Արդարություն» կուսակցությունը: Արցախի քաղաքական կյանքի համար, նույնիսկ հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած «տեկտոնական սալիկների» տեղաշարժը, դեռևս դժվար է սովորական գործ համարել նոր կուսակցության ստեղծումը: Նոր կուսակցություն հիմնելու դժվարությունները կապված են բավարար թվով համախոհ հիմնադիրներ գտնելու հետ (նույնիսկ բոլոր փոփոխությունները հաշվի առնելով` Արցախում ոչ բոլորն են պատրաստ լծվել քաղաքականապես ակտիվ կյանքին), դրամական միջոցներ գտնելու հետ, բյուրոկրատական նրբությունների և կազմակերպչական լարված աշխատանքի հետ: Ինչպես պարզվեց, դրանք միակ դժվարությունները չէին, որոնց միջով, կայանալու համար, պետք է անցներ Արցախի «Արդարություն» կուսակցությունը:

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստի անդամների գրանցում

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստի անդամների գրանցում

Արդեն իսկ մուտքից զգացվում էր գործընթացի ամբողջ կազմակերպվածությունը:

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստ: Հնչում է Արցախի Հանրապետության օրհներգը

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստ: Հնչում է Արցախի Հանրապետության օրհներգը

Նիստը սկսվեց Արցախի Հանրապետության օրհներգով:

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստ: Հնչում է Արցախի Հանրապետության օրհներգը

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստ: Հնչում է Արցախի Հանրապետության օրհներգը

Աշհատանքային օրակարգի քննարկում

Աշհատանքային օրակարգի քննարկում

Հաջորդիվ հիմնադիրները քվեարկության դրեցին առաջարկվող օրակարգը:

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստ: Քվեարկություն

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստ: Քվեարկություն

Ընդհանուր առմամբ, այդ օրվա բոլոր քվեարկությունները զարմանալիորեն միաձայն էին անցնում` ձեռնպահ կամ դեմ քվեարկող չկար:
Ելույթ ունեցան հիմնադիր նիստի կազմակերպիչներն ու ղեկավարները: Նրանք ներկայացրեցին այն հիմնական ուղղությունները, որոնց հետևելու է իրենց կուսակցությունը, ինչպես նաև ներկայացրեցին կուսակցության ապագային վերաբերվող իրենց տեսլականները:

Մարսել Պետրոսյան-Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ

Մարսել Պետրոսյան-Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ

Մարսել Պետրոսյան - Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ

Մարսել Պետրոսյան — Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ

Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստի նախաձեռնող խմբի անդամների և ակտիվիստների ելույթների ընթացքում անսպասելի տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի խափանում, ինչի հետևանքով նիստի մի մասն անցավ բջջային հեռախոսների լույսի ներքո:

Հակոբ Հակոբյան - Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ

Հակոբ Հակոբյան — Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ

Արցախի «Արդարություն» կուսակցության ակտիվիստ

Արցախի «Արդարություն» կուսակցության ակտիվիստ

Բարձրաձայնված հիմնական խնդիրներն էին` դժգոհությունը քաղաքական ներկա իրավիճակից, կոռուպցիայի դեմ պայքարը, շոշափվեցին արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսական, սոցիալական և այլ հարցեր: Հատուկ շեշտվել էր այն, որ Արցախի սահմանադրությունը չի համապատասխանում երկրի շահերին:

Հաջորդիվ ամեն ինչ ավելի ակտիվ անցավ` եռանդուն ներկայացրեցին, քվեարկեցին և հաստատեցին կուսակցության կանոնադրությունը: Կանոնադրությունը ոչ մի առանձնահատկությամբ ուշագրավ չէր, ինչի մասին նաև հայտնեցին փաստաթուղթը ներկայացնող հեղինակները, այնպես որ դրա վրա կանգ չենք առնի: Միայն մեկ բան կընդգծենք, այն է,որ չնայած Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության կանոնադրությունը հիմնականում բավականին շաբլոնային է, այդուհանդերձ այնտեղ ներառված են իրենց առանձնահատկությունները` այդպիսով կուսակցության կանոնադրությամբ նախատեսված է 4 համանախագահ, որոնք ընտրվելու են 2 տարի ժամկետով և նրանցից յուրաքանչյուրը կնախագահի 6 ամիս : Համանախագահներն են ընտրվել Մարսել Պետրոսյանը, Միքայել Սողոմոնյանը, Հակոբ Հակոբյանը և Նորայր Մուսայելյանը: Ընտրվել են նաև Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար կոմիտեի անդամներ:

Արցախի «Արդարություն» կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրություն

Արցախի «Արդարություն» կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրություն

Բացի կուսակցության գործադիր մարմնից, ընտրվեցին նաև կուսակցության վերահսկող մարմնի անդամներ: Կարելի է ասել դրանք այն պարտադիր բարդություններն էին, որոնք իր կայացման ճանապարհին հաղթահարում է ցանկացած կուսակցություն: Եվ կարելի էր ասել, որ այդքանով օրվա ամենակարևոր իրադարձությունները ավարտվեցին, եթե չլիներ, մեր կարծիքով, մի կարևոր հանգամանք: Այսպիսով հանդիպման վերջում Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Միքայել Սողոմոնյանը առաջարկեց կուսակցության անունից աջակցել Միքայել Գասպարյանին` երկրորդ ընտրատարածքում Արցախի Ազգային ժողովի պատգամավորի առաջիկա արտահերթ ընտրությունների թեկնածուին: Առաջարկն ընդունվեց:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Միքայել Գասպարայն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Միքայել Գասպարայն

Որից հետո Միքայել Գասպարյանը հանդես եկավ ելույթով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, arcakh24.info-ի կողմից, հրապարակվել էր հարցազրույց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նույն ընտրատարածքի դեպուտատի թեկնածու Տիգրան Պետրոսյանի հետ:
Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիր նիստի ավարտից հետո մասնակիցները դեռ երկար ժամանակ շարունակում էին շփվել միմյանց հետ` փոխանակելով տպավորություններ և տեսակետներ կուսակցության ապագայի վերաբերյալ:

Արցախի «Արդարություն» կուսակցության նախաձեռնողներ: Խմբային նկար

Արցախի «Արդարություն» կուսակցության նախաձեռնողներ: Խմբային նկար

Arcakh24.info կայքի խմբագրության կողմից մաղթում ենք Արցախի «Արդարություն» կուսակցությանը արդյունավետ և ակտիվ աշխատանք ի օգուտ Արցախի Հանրապետության:

Դիտումների քանակը: 7975
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan