ՀՀ տարածքում պտտահողմ է նկատվել

41331396_1994786737251232_5222820127610765312_n

Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում բացառիկ երևույթ նկատվել է։

Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում բնակիչները նկատել են բավականին ցայտուն արտահայտված պտտահողմ։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  մետեորոլոգ Գագիկ Սուրենյանը։

Պտտահողմը առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի ձևով կախվում ներքև՝ հաճախ մինչև Երկրի մակերևույթը։ Բարձրությունը 800-1500 մ է։

Պտտահողմում օդը շարժվում է ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վեր՝ իր հետևից ձգելով փոշի և ջուր։ Օդի պտտման արագությունը մի քանի տասնյակ մ/վ է,  տրամագիծը՝ տասնյակ մետրեր։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով, կարկուտով, կարող է մեծ ավերածություններ պատճառել։

Հայաստանի տարածքում դիտվում է հատկապես ամառվա չոր և տաք եղանակներին։

Դիտումների քանակը: 4627
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին