Ընդդիմությունը Քայլ է անում

Այսօր մեր զրուցակիցն է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի ակնաբույժ Տիգրան Պետրոսյանը, ով հայտնի է ոչ միայն իր բժշկական գործունեությամբ, այլև սոցիալական ցանցերում մեր կողմից լավ հիշվող ուղիղ եթերներով:

— Բարի երեկո Տիգրան, և անմիջապես սկսենք: Ինչպե՞ս Ձեզ մոտ ընդհանրապես առաջացավ սոց. ցանցերում ուղիղ եթերով սոցիալական և  այլ հարցեր բարձրացնելու գաղափարը: Չէ՞ որ ինչպես գիտենք, Արցախի հասարակության համար այդպիսի երևույթն այնքան էլ սովորական չէ:

— Անկեղծ ասած մենք հաճախ ենք նկատել այս կամ այն անարդարության դրսևորումները, որոնց հասարակ արցախցիները բախվում են տարբեր ոլորտներում: Նախքան ֆեյսբուքյան ուղիղ եթերները, մենք փորձում էինք ակտիվ քաղաքացիական նախաձեռնություն ցուցաբերել տարբեր ցավագին և սուր հարցերի վերաբերյալ, սակայն մեր գործունեությունը մեծ հասարակական արձագանք ստացավ այն ժամանակ, երբ մեր ձեռքերում հայտնվեց մի պայմանագրի պատճեն` կնքված ԼՂՀ կառավարության և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջև բջջային կապի ծառայությունների մատուցման մասին: Կնքված պայմանագրի պայմաններն այնքան վրդոհվեցուցիչ էին, որ մենք որոշեցինք ուղիղ եթեր (live) մտնել, արտահայտել մեր դիրքորոշումը և հասարակությանը տեղեկացնել այդ խնդրի մասին: Ահա այսպես տեղի ունեցավ ուղիղ եթերի և սոց. ցանցերում սոցիալական և այլ հարցեր բարձրացնելու առաջին փորձը:

— Արդյո՞ք հասել եք որևէ շոշափելի արդյունքի և արդյո՞ք գոհ եք դրանցից:

-Այո, մենք կարողացանք որոշակի արդյունքների հասնել «Ղարաբաղ Տելեկոմ» -ի մենաշնորհային կարգավիճակի հարցում: Ինչպես նաև հասարակության մեջ առաջացած արձագանքի արդյունքում որոշում կայացվեց նվազեցնել բաժանորդագրային վճարը և բջջային կապի րոպեների սակագինը: Մեր ձեռքբերումներին կարելի է վերագրել նաև այն փաստը, որ Արցախում չեղարկվել են հանգուցյալների հուղարկավորության համար վճարները, մասնավորապես գերեզմանափոս փորելու համար: Բայց ամենակարևորն այն է, որ ժողովրդի մոտ հույս ու հավատ է առաջացել: Դե իսկ Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո այդպիսի եթերները սկսեցին նաև քաղաքական բնույթ կրել և դրանց սկսեցին ուշադրություն դարձնել նաև իշխանության բարձրագույն էշելոններում:

Ընդդիմությունը Քայլ է անում

-Իսկ հետո՞: Ի՞նչ ակնկալի Արցախի հասարակությունը բժիշկներից, ովքեր սոց. ցանցերում սոցիալական և այլ հարցեր են բարձրացնում: Ի՞նչ թեմաներ եք պատրաստվում բարձրացնել ձեր հետագա ուղիղ եթերներում:

-Եթե շատ անկեղծ լինեմ, մենք այնքան էլ գոհ չենք սոց. ցանցում ուղիղ եթերների արդյունքներից: Ինչպես տեսնում ենք, դրա պատճառն այն է, որ մեր երկրի խորհրդարանը շատ թույլ է: Այս հանգամանքը ստիպեց մեզ մտածել քաղաքական գործունեության անհրաժեշտության մասին: Սկզբի համար մենք որոշեցինք, որ ես պետք է մասնակցեմ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան Ստեփանակերտում կայանալիք արտահերթ պատգամավորական ընտրություններում Իսկ հետո, երբ այս փորձը հաջողվի, մենք կմտածենք մեր սեփական կուսակցությունը ստեղծելու մասին:

-Դուք թիմ ունե՞ք այդ նպատակներն իրականացնելու համար:

-Ավելի ճիշտ մենք ունենք շատ համախոհներ, որ պատրաստ են աջակցել մեզ մեր գործում, ինչի համար մենք շատ երախտապարտ ենք: Ինչպես նաև կա մի փոքր նախաձեռնողական խումբ, որը համակարգում է մեր բոլոր գործողությունները: Այնպես որ կարելի է ասել մենք ունենք թիմ, թեկուզ և դեռ ոչ լիարժեք ձևավորված:

-Արդյո՞ք ունեք որևէ ծրագիր, որով մասնակցելու եք ընտրություններին և որը կկազմի Ձեր կուսակցության հիմքը:

-Կան հիմնական թեզեր, իսկ ավելի կոնկրետ մենք կծանոթացնենք մեր ծրագրին նախընտրական քարոզարշավի ընթացքում: Բայց հիմնական դրույթն այն է, որ մեր պետականությունը չունի ընդդիմություն: Կարելի է ասել, որ այն հիմա էլ չկա և դա մեծ բացթողում է, ինչը թույլ չի տալիս մեզ կառուցել մեր ժողովրդավարական պետությունը: Կենտրոնում կլինեն նաև սոցիալական, տնտեսական խնդիրները և հատուկ տեղ կզբաղեցնեն շրջակա միջավայրի խնդիրները, բնապահպանական և բնական ռեսուրսների խնդիրները: Մենք պետք է նպաստենք Արցախի Հանրապետությունում ընդդիմադիր ուժերի ստեղծմանն ու զարգացմանը:

Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար:
Arcakh24.info կայքի խմբագրությունը Ձեզ հաջողություն է մաղթում արդար պայքարում:

Նյութի օգտագործման դեպքում՝ տեղադրել ակտիվ հղում։

Դիտումների քանակը: 7029
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan