ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանն ընդունել է Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը

4

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես  հայտնել են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը և Շտեֆան Թրյոբսթը անդրադարձել են տարբեր ոլորտների  քննարկմանը՝  Մասիս Մաիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, անդրադարձել հանրապետության միջազգային ճանաչման և տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։

Ինչ վերաբերվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ապա արտգործնախարարը նշել է, որ բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է վերականգնել եռակողմ բանակցային ձևաչափը՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների լիիրավ մասնակցությամբ։ Իսկ Շտեֆան Թրյոբսթը  հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա։

Դիտումների քանակը: 4497
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին