Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

1

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  առաքելության նորանշանակ ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։

Ինչպես տեղեկացանք Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում Պիեր-Էմանուել Դուկրուեն գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության համապատասխան պետական կառույցների ու Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  գրասենյակի  միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։

Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել  աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի առաքելությանը:

Դիտումների քանակը: 4516
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին