Մասիս Մայիլյանն ընդունել է Կիպրոսից ժամանած խորհրդարանականների պատվիրակությանը

1 (1)

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանն ընդունել է Կիպրոսից ժամանած խորհրդարանականների պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։

Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանը։

Մասիս Մայիլյանը ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման, միջազգային գործընթացներում ներգրավվածության  ապահովման և արտերկրում Արցախի մասին իրազեկվածության աստիճանի բարձրացման գործում։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կիպրոսի միջև տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել՝ ջանքեր գործադրել Կիպրոսում, ինչպես նաև եվրոպական տարբեր կառույցներում Արցախի մասին իրական պատկերը ներկայացնելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու ուղղությամբ։

Դիտումների քանակը: 4564
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին