Արցախի Հանրապետության հասարակական անվտանգության բարձր ցուցանիշը տպավորեց Լեհ գործիչներին

42727723_680906915609189_2356698806432563200_n

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին ԱՀ ոստիկանություն այցելեցին հասարակական գործիչներ Դարեկ Լորենտին և Անդրեյ Սպրիդոնովիչը՝ Լեհաստանի Հանրապետության Ոլոմինի շրջանից: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը՝ հյուրերին ընդունեց ոստիկանության պետի առաջին տեղակալ՝ ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը։

Անդրանիկ Հակոբյանը հյուրերին ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում արձանագրված որոշ ցուցանիշներ: Զուգահեռներ անցկացնելով և Լեհաստանի, և Արցախի Հանրապետության ոստիկանությունների միջև, հյուրերը արժևորեցին ԱՀ-ում անվտանգության բարձր ցուցանիշը և հետևաբար՝ հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Դարեկ Լորենտին և Անդրեյ Սպրիդոնովիչը խորհրդանշական նվերներ հանձնեցին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին:

Դիտումների քանակը: 4150
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին