Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների հետ այցելել են Խատինի հուշահամալիր

photo

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների հետ այցելել են Խատինի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին:

Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսեւորում է: Թե 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե 1943 թ. Խատինում և թե 2016 թ. ապրիլին Թալիշում գործ ունեինք ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսևորման հետ: Եվ այսօր դատապարտելով Խատինի աղետը՝ մենք դատապարտում ենք և Հայոց ցեղասպանությունը, և ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների դեմ վայրագությունները»:

Դիտումների քանակը: 4496
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին