Արա Բաբլոյանը ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

photo

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Այդ մասին հայտնում է  ԱԺ-ի  մամուլի ծառայությունը։  Խորհրդարանի ղեկավարն ողջունել է Թոմաս Գրեմինգերին և  ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ ևհույս հայտնել, որ այցը կնպաստի փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

Թոմաս Գրեմինգերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այցի նպատակն է Հայաստանի հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Գրեմինգերը նշել է, որ թեև ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը, սակայն կազմակերպությունը շարունակելու է բոլոր հնարավոր ձևերով առաջ մղել Հայաստանի հետ համագործակցությունը:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ապա  Թոմաս Գրեմինգերը փաստել է, որ որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար՝ պատրաստակամ է հնարավորինս աջակցել ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահներին:

Քննքրկվել են նար այնպիսի հարցեր, ինչպիսինն են կոռուպցիայի դեմ պայքարը, տարածաշրջանային խնդիրները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դիտումների քանակը: 4546
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին