Հայաստանն ու Վրաստանը եկել են վերջնական պայմանավորվածության

zerno_85

Սեպտեմբերի 4-ին  Տրանսպորտի և կապի նախարար Աշոտ Հակոբյանը պարզաբանեց իրավիճակը կապված Վրաստանի տարածքով  ցորենի տարանցման զեղչի հետ:

Վրաստանում սեպտեմբերի 15-ից արգելվում է ցորենի կամ  ցորենի ալյուրի ներմուծումը կամ արտահանումը ավտոճանապարհային տրանսպորտով: Այդ որոշումը  վերաբերվում է բոլոր այն երկրներին, որոնք իրականացնում էին այդ փոխադրումները Վրաստանի տարածքում։

“Մենք եկել ենք վերջնական պայմանավորվածության Վրաստանի հետ՝ երկաթուղային ծառայությունների համար մոտ 52% զեղչ կհատկացվի, սկսած արդեն սեպտեմբերի 1-ից։

Ինչի արդյունքում հայկական բեռնափոխադրողներն ամեն մի տոննայի համար կվճարեն 24 դոլար պակաս”,- հայտնել է նախարարը:

Ինչպես նշել է  նախարարը՝ Վրաստանի հետ բանակցությունները դեռ շարունակվում են առանձին դեպքերում ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների օգտագործման թույլատրելիության վերաբերյալ:

Դիտումների քանակը: 4670
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին