Արմավիրի մարզպետը ընդունել է խաղողագործներին (տեսանյութ)

sbor2

Ինչպես արդեն հայտնել ենք մեր նածորդ հոդնածներում՝ սեպտեմբերի 4-ին Արմավիրի խաղողագործները  իրականացրել են բողոքի ակցիա փակելով Արմավիր-Երևան մայրուղին։

Խաղողագործները բողոքում էին խաղողի մթերման գնից և պահանջում, որպեսզի այն վերանայվի։

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Արմավիրի մարզպետը հանդիպեց խաղողագործների հետ, որպեսզի գտնեն այդ հարցի լուծումը։  Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղնախարարության ներկայացուցիչը։

Խաղողագործները բացի  խաղողի մթերման գնից բարձրացրեցին նաև թունաքիմիկատների հարցը։

Ըստ նրանց խոսքերի՝  Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիստ գործարար է, ով էժան գներով գյուղացիներին թունաքիմիկատներ է տրամադրում, սակայն  դրանք դեղեր չեն այլ սովորական գոաշ, քանի-որ ոչ մի օգուտ չեն տալիս և սրսկումից կես ժամ անց վարակը միևնույնն է տարածվում է։

Գուղացիները առաջարկեցին, որպեսզի կառավարությունը խելացի մասնագետներից ժողով  կազմի Սամվել Ալեքսանյանի տրամադրած թունաքիմիկատները անալիզի ենթարկելու համար։

Քննարկվեցին տաբերակներ խաղողի մթերման գինը կարգավորելու վերաբերյալ։ Սակայն  մարզպետը առաջարկեց  գուղացիներին ընդմիջում անել և նորից հավաքվել 12։30-ին Գյուղնախարարի հետ հանդիպման համար։

Ավելի մանրամասն “Ազատություն TV”-ի տեսանյութում։

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 4 сентября 2018 г.

Դիտումների քանակը: 4656
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին