Հայաստանում եկամտահարկը կարող է նվազել

foto_nalog_grow

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի  ընթացքում հայտնեց, որ հարկային օրենսգրքի փոփոխություններ են տեղի ունենում

և այդ փոփոխությունների մասին նա  մաս-մաս կհաղորդի ֆեյսբուքյան ուղիղ եթերների ֆորմատով։

Ինչ վերաբերում է եկամտային հարկին, եթե հիմա Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է հարկման 3 սանդղակ (մինչև  150․000 դրամ  հարկվում է 23%, 150․000-ից մինչև 2․000․000 դրամ հարկվում է 28%  և  2․000․000-ից ավել  դրամ հարկվում է 36%  ), ապա կա տարբերակ այդ հարկման 3 սանդղակը ձևավորել 2 սանդղակի։

Այսինքն՝ աշխատավարձի շեմը՝ 150․000 դրամը դարձնել 250․000 դրամ։ Այսպիսով՝  մինչև  250․000 ստացողները  կվճարեն 20%  եկամտահարկ, իսկ 250․000-ից ավելի ստացողները կհարկվեն 25% եկամտային հարկի դրույքաչափով։

Իսկ երկրորդ տարբերակն այն է, որպեսզի սահմանվի 23%  համահարթ եկամտահարկ(բոլոր չափսի աշխատավարձերի համար), շահույթահարկը և դիվիդենտի հարկերը նույնպես կդառնան 23%։

Ըստ վարչապետի ավելի ճիշտ տարբերակ է հանդիսանում  երկրորդ տարբերակը, սակայն ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ դեռ կլինեն  հադիպումներ տարբեր ֆորմատներով, կվերլուծվեն ֆեյսբուքյան արձագանքները և բոլոր որոշումները կկայացվեն հարկային փոփոխությունների վերաբերյալ տեսակետների հաշվառումով։

Այս տարբերակների առավելությունների ու թերությունների մասին դիտեք տեսանյութում․

Դիտումների քանակը: 5640
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին