Ռուսական զորքը դուրս է բերվում Արցախից. Մոսկվան հաստատում է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունն անցնում Արցախի հարակից Ադրբեջանի շրջաններով:

Մինչ այդ խաղաղապահները Դադիվանքի (Քարվաճառի շրջան) մոտ հանել էին դիրքը, ապրիլի 15-ից այն հանձնվել է ադրբեջանական ոստիկանությանը։

Ադրբեջանական մամուլը նշում է, որ տեխնիկայի մի մասը կտեղափոխվի Գանձակի ռազմական օդանավակայանով։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին վաղաժամկետ դուրս են բերելու Արցախից։

«Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ որոշման իրականացման հետ կապված»,- ասել է Հաջիևը։

Դիտումների քանակը: 3649
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին