Շրջափակման արդյունքում Արցախում մահացել է 42-ամյա տղամարդ

Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։ Այդ մասին հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Վերջինիս խոսքով` մահացած հիվանդը 1980 թվականին ծնված տղամարդ էր։ Վերջինս 15 տարի հեմոդիալիզ էր ընդունում։ Մահացածի վիճակը ծայրահեղ ծանր էր և տեղափոխման ենթակա չէր։

Հիշեցնենք, որ այսօր Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաների ուղեկցությամբ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ տեղափոխվել է Երևան։

Դիտումների քանակը: 3840
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին