Խաղաղության պայմանագրում Արցախի հարցը կարող է և չլինի. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը կարող է և չլինել։ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂՀ ժողովուրդը` իր ընտրած ներկայացուցչի միջոցով։ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը։

Փաշինյանը նշեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու համաձայնագրի վրա, ապա հայկական կողմը պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։

Դիտումների քանակը: 4266
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին