Լաչինի միջանցքի այլընտրանքային ավտոճանապարհի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

միջանցք

ՀՀ կառավարությունը Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կսկսի 2022 թվականի օգոստոսին: Այդ մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը` պատասխանելով ԶԼՄ-ների հարցումներին։ Ինչպես արդեն բազմիցս հիշատակվել է նշված ճանապարհը լինելու է այլընտրանքային ճանապարհ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածի համար։

Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու կառուցման մասին հրապարակայնորեն սկսեց խոսվել այս տարվա հունվարին, երբ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը հրապարակեց լուսանկար, որում երևում էր ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր երթուղու սկիզբը և Հագարի գետի վրա կառուցվող նոր կամուրջը։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել։ Փոփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ 3 տարվա ընթացքում։

ԱՀ խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ նոր մայրուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաև Ստեփանակերտը, ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ, որոնց մասին վերջինս նախընտրեց չբարձրաձայնել:

Դիտումների քանակը: 4253
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին