Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Release

Հոկտեմբերի 21- ին ԱՀ Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Այն ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ, «ՖրանսիաԱրցախ» Բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն:

Ըստ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության՝  ստորագրման հանդիսավոր արարողությանը  ներկա էին ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը և «ՖրանսիաԱրցախ» Բարեկամության շրջանակի նախկին ղեկավարՖրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

“Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելուանհրաժեշտությունը՝ կողմերը  որոշում են երկու քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատելհամատեղ ծրագրեր իրականացնել տնտեսության կրթությանմշակույթիսպորտի ու տեղական ինքնակառավարման ոլորտներումինչպես նաև նպաստել երկու քաղաքների միջև փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակմանը”,- նշված է հռչակագրի մեջ։

 

Դիտումների քանակը: 4878
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին