Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպում է ունեցել շվեյցարահայ գործարար և բարերար, “Ֆրանկ Մյուլլեր”-ի հիմնաիր Վարդան Սիրմաքեշի հետ

Безымянный

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Ժնև։ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը այցելել են “Ֆրանկ Մյուլլեր” ընկերության հիմնական ձեռնարկությունը և հանդիպում ունեցել ընկերության նախագահ, հայտնի շվեյցարահայ գործարար և բարերար, Վարդան Սիրմաքեշին։

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սիրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես` Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը:

Վարդան Սիրմաքեշը իր հերթին հավաստիացրել է, որ ինքն ու իր որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:

“Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել”,-ասել է ՀՀ նախագահը և ընդգծել, որ ինքը իր պարտքն է համարում արտասահմանոմ մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, որպեսզի Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր լինի։

Նշենք, որ Վարդան Սիրմաքեշը աշխարհահռչակ “Franck Muller” ժամացույցների բրենդի համահիմնադիրը լինելուց  բացի նաև Արմսվիսբանկի հիմնադիրն է։ Նրա ներդրումներով Երևանի կենտրոնում իրականացվում է «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը։

Դիտումների քանակը: 4962
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին