Սեպտեմբերի 21-ին «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը հյուրընկալվել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքում։
Փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 13-ը:
Էքս-ան-Պրովանս քաղաքում փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիա—Արցախ բարեկամության շրջանակի անդամ, սենատոր Սոֆի Ժուասենը, նախկին քաղաքապետ Ալեն Ժուասենը, Էքս-ան-Պրովանսի քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, Արցախի մասին դասախոսություններ և վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։
Թողնել պատասխան