Արվեստների և արհեստների 6-րդ փառատոնին ներկայացված էր նաև Արցախը

41602489_983107528561130_6579107311480995840_n

Սեպտեմբերի 9-ին Դիլիջանում կայացել է «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների 6-րդ փառատոնը։

Փառատոնին մասնակցում էին  Հայաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ և նրանց  հետ միասին ԱՀ  ՄԵՀԶ նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ մասնակցել է նաև Արցախը:

Արվեստների և արհեստների 6-րդ փառատոնին ներկայացված էր նաև Արցախը

Ինչպես նշում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝  Արցախի պատվիրակությունը ներկայացել է 3 տաղավարով, որտեղ ցուցադրվել են կերպարվեստի նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի, բրուտագործության ստեղծագործություններ, երկրի զբոսաշրջային ներուժը բնութագրող աշխատանքներ և արցախյան ուտեստներ:

Արվեստների և արհեստների 6-րդ փառատոնին ներկայացված էր նաև Արցախը

«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների hամահայկական փառատոնը կազմակերպվել է «ՄԵԴԻԱ ՕՆԻՔՍ» ընկերության, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Դիտումների քանակը: 5236
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին