Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքական գործչին Թուրքիայում դատապարտել են 8 տարով

868410

Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքական գործչին Թուրքիայում դատապարտել են 8 տարով։  Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայան  Թուրքիայում ապրող այն հազվադեպ քաղաքական գործիչներից է,

ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա նույնիսկ այցելել է Երևան և Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերին:

Ինչպես հայտնում է  Hurriyet-ը, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միության» անդամ լինելու մեղադրանքով 2012թ. կալանավորված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի վերաբերյալ թուրքական դատարանը վճիռ է կայացրել:

Վանի ծանր հանցանքների դատարանը նրան դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման: Նրա հետ միասին նույն մեղադրանքի հիման վրա դատավճիռ է կայացվել ևս 12 հոգու նկատմամբ:

Դիտումների քանակը: 4574
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքական գործչին Թուրքիայում դատապարտել են 8 տարով”-ին

  1. Արեգ Օրդյան Մամիկոնի
    1

    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մեկ ավելորդ անգամ ևս ընդգծել է այն փաստը, որ Թուրքիայի կառավարությունը չի կարող լինել ժողովրդավարական բարեփոխումների և առաջադեմ, համաշխարհային նորմերին համապատասխան երկրների շարքում։ Միջազգային արդարադատության ներկայացուցիչները, ինչպես միշտ էլի կուրացել, համարել, խլացել են ինչպես 1915 թվականի ընթացքում։ ԵՒ այս է ողբերգական իրականության կերպարը։ Ինչպե՞ս կարելի է, ինչքա՞ն պետք է հանդուրժեք։ Չե որ, կործանման եզրին է հասցվել մարդկային տեսակի լավագույն ներկայացուցիչը, ազնիվ ու շիտակ մասնիկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին