Արցախի տարբեր հատվածներից տարհանվել է 10 քաղաքացի և 8 աճյուն

Կատարված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 25-ին տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Նման հայտարարություն է տարածել ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

ԱԻՊ ծառայությունից մանրամասնում են, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված 1 զինծառայողի աճյուն և ևս 1 քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից` 1 տարեց կին։

2 աճյուն և 1 քաղաքացիական անձ գերատեսչության աշխատակիցները հայտնաբերել են Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից, իսկ ևս 1 քաղաքացի` Վանք գյուղից։

1 քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։

Գերատեսչությունը հավելում է, որ տարհանված 10 քաղաքացու առողջական վիճակը բավարար է։

Դիտումների քանակը: 3840
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին