Ադրբեջանցի զինվորականները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին

Վարդանյան

Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ Լաչինի միջնացքով [Բերձորի միջանցք] անցնելիս ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այդ մասին հայտնել է նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը։

«Այսօր առավոտյան ամուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենն ուս ուսի կանգնել է արցախցիների կողքին, դիմացել դժվարություններին, նրանց հետ միասին գոյատևման պայքար մղել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի, և խնդրում եմ ձեր աջակցությունը», – ասված է Զոնաբենդի տարածած հայտարարությունում:

Դիտումների քանակը: 3935
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին