Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստա՛ն» ցուցահանդեսի բացման արարողությանը

42520856_698919643803189_5892528077359022080_n

Սեպտեմբերի 24-ին  Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օֆիցիալ կայքի ֆեյսբուքյան էջը՝ իր կարճ ելույթում Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասաց.

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստա՛ն» ցուցահանդեսի բացման արարողությանը«Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստա՛ն» ցուցահանդեսի բացման արարողությանըազգային մշակույթի հարստությունը Նյու Յորքի Մետրոպելիտան թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։

Բացման խոսքից հետո Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը փոխանցեց Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:

 

Դիտումների քանակը: 4525
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին