Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ

1BD08992-AAF2-4EB8-A54D-2AC85755AB3E_cx17_cy0_cw73_w1023_r1_s

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում «Մարտի 1-ի» գործով նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն է։

Ինչպես հայտնում է  Tert.am-ը հղում անելով Դատական տեղեկատվական համակարգին՝ Ռոբերտ Քոչարյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որ արտահայտության համար է ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը դիմել դատարան հայտնի չէ։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը  դատական հայց է ներկայացրել ԱԱԾ-ի պետ Արթուր  Վանեցյանի դեմ։

Սեդրակ Քոչարյանը փոխհատուցում է պահանջում զրպարտության համար և հրապարակայնորեն հայտարարության մերժում։ Սակայն հայցվորը չի նշում, թե Վանեցյանի որ հայտարարությունն է համարում զրպարտողը:

Դիտումների քանակը: 4936
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին