“Բակո Սահակյանի հետագա պաշտոնավարումը վտանգ է Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար”․- “Լույս Արցախին”

34017332_165522357625803_1241687015347453952_n

Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հոդվածում սեպտեմբերի 14-ին էքսկավատորի վարորդ Սողոմոն Մելքումյանի և Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի միջև ծագել է վեճ, ինչից հետո Ավշարյանի որդին և նրա չորս ընկերները ծեծի են ենթարկել Սողոմոն Մելքումյանին։ Պետք է նշել, որ այդ ընկերներից մեկը Արցախի ԱԱԾ աշխատող էր։

Այդ միջադեպը պատճառ հանդսացավ, որպեսզի սեպտեմբերի 20-ին մի խումբ արցախցիներ փակեն Շոշ — Հադրութ ճանապարհահատվածը, պահանջելով՝ պատժել օրինախախտներին ու Մխիթար Ավշարյանի ինքնակամ հեռացումը զբաղեցրած պաշտոնից։

Այդ պատահարը դրդեց նրան, որ շատերը իրենց սոցկայքերի էջերում սկսեցին վրդովմունք արտահայտել ինչպես իշխանությունների անգործունեությունից, այնպես էլ՝ մեղավորների անպատժելիությունից։

Ինչպես նշում է “Լույս Արցախին” նախաձեռնող խումբը իր ֆեյսբուքյան էջում՝  նա դատապարտում է հերթական անգամ արտոնված խավի կողմից կիրառված բռնությունը, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Արցախի իշխանությունները սպառված են, որպես ժողովրդավար իշխանություններ և հանդիսանում են հարցերը բռնությամբ լուծելու հովանավորը:

Հայտարարությունում նշված է  նաև․”Եթե Բակո Սահակյանը իրականացնում է Նիկոլ Փաշինյանի հորդորած բարեփոխումների ծրագիրը, ապա զինկոմը և ուժային կառույցներում աշխատող մյուս անձիք, ովքեր եղել են միջադեպի անմիջական մասնակիցը պիտի անմիջապես հեռացվեին աշխատանքից և քրեական գործ հարուցվեր,ինչը չի կատարվել:Բակո Սահակյանի հետագա պաշտոնավարումը վտանգ է Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար, որի պատճառով հերթական անգամ պահանջում ենք Բակո Սահակյանի հրաժարականը:
Հայրենակիցներ
Կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը և ընդհուպ մինչև քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելով, ժողովրդական ճնշման տակ հեռացնել կեղծված Սահմանադրությամբ իշխանությունը զավթած անձին`Բակո Սահակյանին”։

Դիտումների քանակը: 5258
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին