«Փաշինյանը, ում ի նկատի ուներ իր հայտարարության մեջ, հասկանալի չէ, հուսով եմ, որ նա կպարզաբանի իր խոսքերը», — Դավիթ Բաբայան

f56a77ee3eb604_56a77ee3eb640.thumb

Արցախի Հանրապտության նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար՝ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի որդին անցել է պարտադիր զինվորական ծառայություն Պաշտպանության բանակում։

Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին նույնպես զինվորական ծառայություն է անցել, բանակում ծառայել են նաև պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների որդիներ:

«Փաշինյանը, ում ի նկատի ուներ իր հայտարարության մեջ, հասկանալի չէ, հուսով եմ, որ նա կպարզաբանի իր խոսքերը», — ասաց նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Ալավերդիում քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հաղորդում է, որ իրեն լուրեր են հասնում, թե իրենք եկել են Ղարաբաղը հանձնելու, և այդ պատրվակով հայտարարեց․

” Ես Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն եմ, որի որդին ոչ միայն ծառայում է ազգային բանակում, այլև ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։  Այսինքն, որ խելոքն է մտածում, որ ես իմ որդուն ուղարկել եմ Ղարաբաղ ծառայելու, որ Ղարաբաղը հանձնեմ։ Նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդանրապես բանակում չեն ծառայել։ Էս իրանք Ղարաբաղը պահողն էին, մենք էլ հանձնո՞ղն ենք”։

Դիտումների քանակը: 6179
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին