“Ղարաբաղցի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդանրապես բանակում չեն ծառայել” — Նիկոլ Փաշինյան

mhm0124231.thumb

Նոյեմբերի 27-ին, քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ միասին այցելել էին քաղաք Ալավերդի։

Ելույթի ընթացքում նշեց,որ իրենց մեղադրնքներ են ներկայացվում, թե իբրև իրենք եկել են Ղարաբաղը հանձնելու։

“Մենք ամենա պրողարաբաղյան կառավարությունն ենք Հայաստանի Հանրապետությունում և Ղարաբաղի  հարցում ամենա պրոհայկական դիրքորոշում ունեցող կառավարությունը։ Ես Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն եմ, որի որդին ոչ միայն ծառայում է ազգային բանակում, այլև ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։  Այսինքն, որ խելոքն է մտածում, որ ես իմ որդուն ուղարկել եմ Ղարաբաղ ծառայելու, որ Ղարաբաղը հանձնեմ։ Նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդանրապես բանակում չեն ծառայել։ Էս իրանք Ղարաբաղը պահողն էին, մենք էլ հանձնո՞ղն ենք։ Մենք կենտրոնացնելու ենք և համախմբելու ենք մեր ժողովրդական և ազգային ներուժը Ղարաբաղի հարցում՝ մեր ժողովրդի իրավունները պաշտպանելու համար և ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող ամուր կանգնի մեր կառավարության կողքին, թող ամուր կանգնի մեր դաշինքի կողքին”, — ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի մանրամասն տեսանյութում․

Դիտումների քանակը: 5826
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին