“Չստիպեք մեզ, որ մենք այդ թեմաներով ավելի բաց խոսենք” — Նիկոլ Փաշինյանը միջնորդեց Սասուն Միքայելյանին

21592_sasun_miqayelyan-nikol_pashinyan_M

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդեց «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը  Թալինում նախընտրական հանրահավաքի ժամանակ Միքայելյանը նշեց, որ “Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրական պայքարը”:

Սոցիալական ցանցերի և փորձագետների արձագանքը և վրդովմունքը իրենց երկար սպասել չտվեցին:

“Ես չեմ հասկանում Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ որոշ անձանց “ոգևորությունը”։ Սասուն Միքայելյանը ինքն էլ  զգաց, որ ոչ այնքան ճշրիտ ձևակերպում է արել ու ինքն էլ ուղղեց՝ ասելով, որ ինքը ի նկատի ուներ, որ Ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքները արձանագրելու առումով”։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հիշում է մի քանի հանդիպում, որի ընթացքում հայտարարել էր, որ  թույլ չի տա հարստանալ զինվորական անձնակազմի սննդամթերքի և հագուստի հաշվին:

“Ես զարմացած եմ այն մարդկանց հայտարարություններով, ովքեր տարիներ շարունակ հետևում էին կամ մասնակցում  բանակի թալանին: Այսօր նրանք որոշել են քաղաքական միավորներ կորզել `սխալ ձևակերպված նախադասւթյան պատճառով: Ես թույլ չեմ տալու։ Զինվորի հացը գողացողները դատվելու են հերթով։ Եվ չստիպեք մեզ, որ մենք այդ թեմաներով ավելի բաց խոսենք”,-ասաց Փաշինյանը։

Ավելի մանրամասն տեսանյութում․

Դիտումների քանակը: 5000
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին