“Ոչ մի ձայն Հանրապետականներին․․․” — Նիկոլ Փաշինյան

Паш4

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ Աննա Հակոբյանի, և թիմակիցների հետ միասին այցելեց Սպիտակ քաղաքը։

Ելույթի ընթացքում Հայաստանի Հանրապետության վրչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր համար զարմանալի է այն թաստը, որ դեռ մարդիկ կան, ովքեր մտահոգություններ ոնեն և վախենում են Հանրապետականներից։

“Ապրիլին տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու արտահեթ ընտրություններ։ Մենք այս ողջ պրոցեսների ընթացքում՝ մեր իրար հետ կատարած գործողություններով, իշխաննությունը վերադարձրել ենք ձեզ։ Դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք, քաղաքական ուժերը արդեն պիտի ձեզանից վախենան։ Հանրապետականը, որ չլինի՝ ուրեմն ոչ մի քվե մի տվեք Հանրապետականին”,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ ինքը չի որոշում լինի Հանրապետականը, թե ոչ՝ ազգն է դա որոշում։

“Այս  ընտրություններում կա պատմական շատ կոնկրետ առաքելություն՝ Հանրապետականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը։ Ոչ մի ձայն Հանրապետականներին։ Նրանք ասում են․ “Եթե մտահոգված ես, ձայն տուր Հանրապետականին”։ Ես էլ ասում եմ՝ եթե ազատ արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին”,- հորդորեց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի մանրամասն տեսանյութում․

Դիտումների քանակը: 4728
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին