“Իմ բանջարը իր հանճարին վնաս չէ” — Էդուարդ Շարմազանով․ Տեսանյութ

Նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերի շրջանակում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին, որը կաըացել է նույնպես նոյեմբերի 20-ին։

“Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես եւ կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է, գործազրկությունն աճում է, արտաքին գործընկերների հետ «որքան դուխով այդքան արագ» փչացնում ենք հարաբերությունները … Այս մասին այսօր երեկոյան կխոսեմ”,- իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել Շարմազանովը:

 

 

Դիտումների քանակը: 4646
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին