Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ջոն Բոլթոնի հետ

Безымянный

Նիկոլ Փաշինյանը  հոկտեմբերի 25-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ 

Ջոն Բոլթոնը փոխանցել է Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ի կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը։

Կողմերը քննարկել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում անդրադարձել են նաև  ղարաբաղա — ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, կարևորվել է  հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Նույն օրը Ջոն Բոլթոնը  պատասխանել է հայ լրագրողներին հետաքրքրող հարցերին․

 

Դիտումների քանակը: 4713
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին