Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ և ասուլիս տվել․ Տեսանյութ

Безымянный

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ շուրջ 70 անձ, ներկա էին նաև ՀՀ պատվո հյուպատոսները Ֆրեզնո և Լաս Վեգաս քաղաքներում, հայ համայնքի հոգևոր հայրեր։

Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ և ասուլիս տվել․ Տեսանյութ

Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարները ողջունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում և նշել, որ ոգևորված են Նիկոլ Փաշինյանի այցով, նրա հետ հանդիպման ու մայր հայրենիքին, Հայաստան-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությամբ։

Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ և ասուլիս տվել․ Տեսանյութ

Անդրադառնալով Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հարցադրումներին՝ Հայաստանի վարչապետը ներկայացրել է համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման տեսլականը, խոսել Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշների և դրական միտումների, տնտեսական ակտիվության, զբոսաշրջության առաջանցիկ տեմպերի մասին, անդրադարձել Արցախի հարցի կարգավորմանը, Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կեղծ լրատվության դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք այլ հարցերի։Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ և ասուլիս տվել․ Տեսանյութ

Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսին մասնակցում էին Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ ներկայացուցիչները և ՀՀ վարչապետի ԱՄՆ այցը լուսաբանելու նպատակով Ամերիկա Հայաստանից ժամանած լրագրողները։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․

Դիտումների քանակը: 3618
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին