ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության անդամի ներկայացրած բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի քննարկմանն է ներկայացվել Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանի բանաձևը, որը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` Կարդալ ավելին

Բրեդ Շերմանը մասնակցել է հայ համայնքի բողոքի ակցիային

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Լոս Անջելեսում մասնակցել է հայ համայնքի բողոքի բազմահազարանոց ակցիային։ «Այսօր պատիվ ունեցա հանդես գալ Լոս Անջելեսում հավաքված հազարավոր մարդկանց առաջ՝ ի նշան համերաշխության, որպեսզի դատապարտեմ ադրբեջանական և թուրքական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շերմանը։

Հայաստանում է Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավը

Հայաստան համահայկական հիմնադրամը հայտնում է. «Համազգային ջանքերի համախմբում. Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավն արդեն Հայաստանում է։ Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ (մանրամասն հաշվետվությունը՝ շուտով)։ Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը»:

Պատերազմը փաթաթվել է մեր վզին, մեզ պարտադրվել է. Արմեն Բայբուրդյան

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը միացավ ամերիկյան CNN հեռուստաընկերության շենքի մոտ ամերիկաբնակ հայերի Կարդալ ավելին

Արա Զոբայանի անձնազոհ գործողությունները փրկեցին բնակիչների կյանքերը․ Մահացել է Կոբի Բրայանտը

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են Լոս Անջելեսի մերձակայքում ուղղաթիռի վթարի մասին մանրամասների մասին, որի հետևանքով մահացել է հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը: Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ և ասուլիս տվել․ Տեսանյութ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։ Կարդալ ավելին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-տնօրենին

Փետրվարի 21-ին՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտոր Արմեն Բայբուրդյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ագարակյանին և Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյամային:  Կարդալ ավելին

Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ։ Կարդալ ավելին