Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-տնօրենին

52594406_2114391271932701_7766453313972731904_n

Փետրվարի 21-ին՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտոր Արմեն Բայբուրդյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ագարակյանին և Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյամային: 

Նրանք ներկայացրել են հիմնադրամի անցած բազմամյա ճանապարհն ու նորարարական ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը մանկական լսողական խնդիրների բուժման տարածաշրջանային կենտրոն դարձնելու նպատակին:

Գլխավոր հուպատոսը բարձր է գնահատել Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի գործունեությունն ու Հայաստանում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շնորհիվ լուծվել են բազում հայ երեխաների լսողական խնդիրները:

Դիտումների քանակը: 4532
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին