Հասարակությունը թալանի է ենթարկվում երկար տարիներ շարունակ, խոսքը վերաբերվում է կապի սակագներին. Ի՞նչ եք մտածում դրա մասին պրն. Հարությունյան․ Տեսանյութ

Արայիկ3

Ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին “Ազատ Հայրենիք” կուսակցության կողմից վարվող քաղաքականության հետ ծանոթացման նպատակով՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարան է ժամանել կուսակցության նախագահ, ԼՂՀ նախկին վարչապետ, ԱՀ նախկին պետնախարար, ԱՀ նախագահի խորհրդական – ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանին ուղղվել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները բավարար կարելի է համարել միայն իրականությունից անտեղյակ լինելու դեպքում: Օրինակ` «Մեր հասարակությունը թալանի է ենթարկվում երկար տարիներ շարունակ, խոսքը վերաբերվում է ՂՏ-ի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող, որակի հետ անհամադրելի սակագներին. ի՞նչ եք մտածում դրա մասին պրն. Հարությունյան»՝ հարցին Ա. Հարությունյանի պատասխանը մեղմ ասած միայն զարմանք կարող է առաջացնել ցանկացած տեղեկացված մասնագետի մոտ:

Այսպիսով՝ Ա. Հարությունյանը նշում է, որ ինքը անձամբ բանակցություններ է վարել ՂՏ սեփականատերերից մեկի պրն. Ֆատուշի հետ, ՂՏ կողմից գերշահույթի ստացման վերաբերյալ: Ընդգծում է, թե ինչպիսի շիկացած պայմաններում է ընթանում այդ բանակցությունները և մատնանշում, որ այդ փաստը վկայող կան մի շարք ականատեսներ: Շատ գունեղ ներկայացնելով այդ գործընթացի դժվարություններն այնուամենայնիվ Ա. Հարությունյանը ասաց, որ ինքը անձամբ ծանոթ չէ ՂՏ-ի կողմից ծառայությունների մատուցման ինքնարժեքը հիմնավորող փաստաթղթերի հետ: Այստեղ ընթերցողին խնդրում ենք շատ ուշադիր հետևել տրամաբանությանը:

Թե տնտեսագիտությունում, թե հաշվապահությունում չկա շահույթի որոշման այլ ձև, քան ամբողջական եկամուտներից հանել ամբողջական ծախսերը: Այսինքն, շահույթի որոշման բանաձևը կրճատ կարելի է ներկայացնել հետևյալլ կերպ․

ՇԱՀՈՒՅԹ = ԵԿԱՄՈՒՏՆԵՐ – ԾԱԽՍԵՐ

Ուստի հերքել կամ ապացուցել ստանում է ՂՏ-ն գերշահույթ, թե չէ հնարավոր է միայն մի դեպքում, եթե դու գիտես տվյալ կազմակերպության ծախսերի մասին: Սակայն, ինչպես արդեն նշել ենք Ա.Հարությունյանը պնդում է, որ մի կողմից ինքը տեղյակ չէ այդ ծախսերից, մյուս կողմից պնդում է, որ ինքը բանակցում է պրն․ Ֆատուշի հետ սակագների և գերշահույթի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Թե ինչպես է դա հնարավոր, երևի թե տեղյակ են միայն տվյալ բանակցության մասնակիցները: Բարձրացվել են նաև այլ կարևոր հարցեր, այդ թվում․

1․ Պետության կողմից սոցիալական տարբեր խմբերին բնակարանների տրամադրման վերաբերյալ;

2․Կոռուպցիան խթանող տարբեր երևույթների դեմ պայքարի;

3. ՀԿ-ներին պետական աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ;

Հ.Գ. Ի սեր Աստծոյ պրն. Հարությունյանի պրն. Ֆատուշի միջև մյուս բանակցությունները թողեք, որ առանց ականատեսների տեղի ունենան: Վստահ ենք, որ այդպես բանակցություններն ավելի խաղաղ բնույթ կկրեն:

Դիտումների քանակը: 9158
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Հասարակությունը թալանի է ենթարկվում երկար տարիներ շարունակ, խոսքը վերաբերվում է կապի սակագներին. Ի՞նչ եք մտածում դրա մասին պրն. Հարությունյան․ Տեսանյութ”-ին

  1. Էդգար
    1

    Իյաաաա իրոքքք՞

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին

Marat Yeganyan