Պատերազմը փաթաթվել է մեր վզին, մեզ պարտադրվել է. Արմեն Բայբուրդյան

Արմեն Բայբուրդյան

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը միացավ ամերիկյան CNN հեռուստաընկերության շենքի մոտ ամերիկաբնակ հայերի բողոքի ցույցին:

Բայբուրդյանը նշեց. «Մեր հայրենիքը, մեր Արցախը, մեր մայր Հայաստանը կենաց ու մահվան կռվի մեջ են: Մեր հայրենիքը կենաց ու մահվան կռվի մեջ է ոչ միայն Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ, որը միացել է Ադրբեջանին: Մեր բանակը հերոսական մարտեր է մղում՝ պաշտպանելով սահմանները: Այս պատերազմը մեզ պարտադրված պատերազմ է: Մեր ժողովուրդը խաղաղասեր է: Մեր ժողովուրդը ձգտում է կայուն, շարունակական խաղաղության պայմաններում ապրել, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորություն ունենա կերտել խաղաղություն: Պատերազմը փաթաթվել է մեր վզին, մեզ պարտադրվել է, և մենք այսօր ապացուցում ենք, որ կարող ենք պաշտպանվել, կարող ենք մեր հայրենիքը պաշտպանել, մեր ժողովրդին պաշտպանել», կարևորելով, որ յուրաքանչյուր հայ կարող է և պետք է մայր հայրենիքին ի պաշտպան կանգնի, իր զորակցությունը հայտնի այստեղից՝ Կալիֆորնիայից, ԱՄՆ մյուս նահանգներից, մյուս բոլոր երկրներից։

«Այն ալիքը, որ տեսնում ենք աշխարհով մեկ՝ սևեռվելով այստեղ՝ Կալիֆորնիայի վրա, այստեղ դուք՝ բոլորդ և մյուս հայերը, վկայությունն են, որ աշխարհագրությունը մեզ՝ հայերիս, չի բաժանում: Բոլորը կանգնած են ի պաշտպանություն մայր հայրենիքի»:

Դիտումների քանակը: 4250
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին