Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել

logo arm
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ։

Այդ մասին հայտնի դարձավ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունից։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․

“Տվյալ բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսը շնորհավորում է Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և բարձր է գնահատում այն զոհողությունները, վճռականությունը և տոկունությունը, որոնք Արցախի ժողովուրդը ցուցաբերել է ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և հայտարարում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ը կլինի Արցախի օրը Լոս Անջելեսում, ինչպես նաև Լոս Անջելեսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին հանուն խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողության և կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն”։

Դիտումների քանակը: 4645
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին