“Հայաստանում խախտվում են ռուսախոսների իրավունքները”- ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովա

8ff5fdd31191eba748940b59f06e6217

Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան  հայտարարել է արտասահմանյան դպրոցներում ռուսերենի դասավանդման կրճատումը խախտում է ռուսալեզու բնակչության իրավունքները:

“Հսկայական խնդիրը պայմանավորված է մի շարք երկրներում ռուսերենի ուսուցումը սահմանափակելու հետ, և սա ռուսախոս բնակչության իրավունքների կոպիտ խախտում է: Դրանք Բալթյան երկրներ են, Հայաստանը, Ղրղըզստանը և շատ այլ պետություններ, որոնք այժմ կորցնում են իրենց երեխաներին ռուսերեն սովորեցնելու հնարավորությունը”,- հայտարարել է Տատյանա Մոսկալկովան։

Օմբուդսմենը հավելեց, որ այսօր պետք է հաշվի առնել արտերկրում դեսպանատներում ռուսական դպրոցների ընդլայնման հնարավորությունը:

“Պետք է բարձրացնենք ռուսաց լեզվի ուսուցման պայքարի մակարդակը ոչ թե լեզվի համար, այլ հանուն այդ մարդկանց, ովքեր իրավունք ունեն պահպանելու իրենց մշակույթը, իրենց ռուսական ինքնությունը եւ ռուսերեն լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը”,- նշել է Տատյանա Մոսկալկովան։

 

Новости-Армения

Դիտումների քանակը: 4443
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին