«Ազգային անվտանգության սպառնալիքները» — գնդապետ Արկադի Կարապետյանը ՄՄՀ- ում հանդիպման ժամանակ

45610251_1622544734558064_7801924246279553024_n

Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցան քննարկումներ ԼԳԲՏ շարժումների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, դասախոսներ, ուսանողներ, իսկ հատուկ հյուրն էր՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը:

«Ազգային անվտանգության սպառնալիքները» - գնդապետ Արկադի Կարապետյանը ՄՄՀ- ում հանդիպման ժամանակ

“Գոյություն ունեն պետությունների ոչնչացման տարբեր եղանակներ: Դա արվում է ոչ միայն զենքով: Այդ մեթոդներից մեկը ԼԳԲՏ շարժումն է, որը վերջին ժամանակներս  լայն քննարկումների առարկա է դարձել համացանցում: Ու դեռ ինչ էլ  հետաքրքիր անուն են գտել՝ «ԼԳԲՏ- քրիստոնյաներ»․ ԼԳԲՏ-ները  քրիստոնյաներ չեն կարող լինել։ Մեր ժողովուրդը պատերազմ է տեսել, և մենք շատ լավ գիտենք անվտանգության գինը, որն իր բնույթով տարբեր է լինում, սկսած սոցիալ-տնտեսականից և մինչև հոգևորը, որը մենք բավարար ուշադրություն չենք դարձնում: Արցախում սովետական տարիներին 70 տարի շարունակ եկեղեցի չի գործել և դա իր բարդ հետևանքներն է թողել: Բարեբախտաբար, որոշ չափով մեզ հասել է հոգևոր ժառանգությունը ու մենք այն պետք է գաղափարախոսություն դարձնենք: Մեզ տրված է, որ ապրենք ներդաշնակ, կազմենք ավանդական ընտանիք, բազմանանք, տեսնենք թոռներ և ծոռներ: Թող մեր ազգն այսպես ապրի: Երկու տղամարդ, կամ երկու կին չեն կարող պտուղ տալ: Հետևաբար, իմ առաջարկն է համախմբվել եկեղեցու շուրջ և ապրել ծխական համայնքով”, — ասել է Արկադի Կարապետյանը:

“Երեկ նորից ակտուալ էր դարձել «կապույտ մազորով աղջկա» թեման (խոսքն Ասյա Խախատրյանի մասին է — Ա.Ի.24): Այս անգամ էլ նա Վրաստան, թե որտեղ լուսանակրներ է հրապարակել ադրբեջանցի երիտասարդի հետ: Նրան հատուկ էին Արցախ ուղարկել, որպեսզի մեր հասարակությունը պառակտեն”, — անդրադառնալով Ասիա Խաչատրյանին ավելացրել է Ա.Կարապետյանը:

Իր խոսքում համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն ասել է. «Արցախի բնակչության մեծամասնությունը դեմ է նման շարժումների տարածմանն անգամ Եվրոպայում: Նկատե՞լ եք, թե որքան են շատացել մահմեդականները Եվրոպայում: Պատկերացնո՞ւմ եք մեր բանակում նման հակումներով զինվոր: Նման բաները մեզ համար շատ վտանգավարո են: Մեր ապագա հայրերն ու մայրերը այս ամենի հանդեպ պետք է շատ ուշադիր լինեն: Սովետական դաստիարակչության գաղափարախոսությունն այս առումով շատ ճիշտ էր ըստ ինձ», — ասել է Դ. Գաբրիելյանը:

«Ազգային անվտանգության սպառնալիքները» - գնդապետ Արկադի Կարապետյանը ՄՄՀ- ում հանդիպման ժամանակ

Միջոցառման ավարտին Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս Մարատ Եգանյանը նշեց, որ նախքան նման միջոցառում կազմակերպելը՝ նրանք խորհրդակցել են հոգեբանության ոլորտի մասնագետների հետ և նրանք վստահեցրել են, որ քարոզչությունը շատ ուժեղ ազդեցություն ունի դեռահասների հոգեբանական ընկալման և ձևավորման վրա, իսկ դահլիճում գտնվողները տարիքով ավելի մեծ էին։

Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է շեշտել այն փաստը, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող էին ներկա գտնվել այդ միջոցառմանը, սակայն նույնիսկ եթե այդպիսի բան կար էլ, ապա ոչ ոք այդ մասին չգիտեր և արժե շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ շրջապատի մարդիկ չեն էլ գուշակել:

Պետք է ընդգծել, որ հայ ժողովրդի բողոքը ուղղված չէ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ, այլ այս երևույթի քարոզչության դեմ է:

Դիտումների քանակը: 5167
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին